Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 20-ի համար          ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»       Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ . «Ժողովուրդ»    

27 հուն 2022 10:16

Ալիևը փորձում է դառնալ Անդրկովկասի առաջնորդը, շատ լուրջ հավակնություններ ունի

Regnum.ru-ն գրում է, որ Անդրկովկասյան պետությունների արտգործնախարարների հանդիպում անցկացնելու իր առաջարկով Իլհամ Ալիևը ցանկանում է ընդգծել Ադրբեջանի հատուկ դերը տարածաշրջանում։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ Ասլան Ռուբաևը։

«Ալիևը փորձում է դառնալ Անդրկովկասի առաջնորդը, ուզում է իրեն դրսևորել, ուզում է ցույց տալ, որ Վրաստանի և Հայաստանի հետ համեմատած` Ադրբեջանը զարգացած պետություն է հզոր տնտեսությամբ, որը կտրուկ ինտեգրված է միջազգային ողջ համակարգին։ Ալիևը ցանկանում է, որ Ադրբեջանը Եվրոպայում ծանրակշիռ երկիր լինի, որպեսզի կարողանա լայնամասշտաբ որոշումներ կայացնել։ Ալիևը շատ լուրջ հավակնություններ ունի: Հիշենք, թե ինչ ուրախ դեմք ուներ նա, երբ 2018 թվականին որոշվեց Կասպից ծովի կարգավիճակը։ Մյուս կողմից նա ցանկանում է ամրագրել Ադրբեջանի այն սահմանները, որոնք ստեղծվել են պատերազմից հետո»,- ասել է փորձագետը։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Իլհամ Ալիևն առաջարկել էր Թբիլիսիում անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր