Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռшկոծման երկրորդ ալիքը          Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված       ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը    

27 հուն 2022 10:48

Մենք պետք է նայենք մեր սեփական շահերին և չենք միանա ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին

Թուրքիան չի միանա այն պատժամիջոցներին, որոնք Արևմուտքը սահմանել է Ռուսաստանի դեմ ուկրաինական ճգնաժամի պատճառով: Այս մասին Habertürk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։


«Մենք հավասարակշռված քաղաքականություն ենք վարում Ռուսաստանի նկատմամբ... Մենք պատժամիջոցներ չենք կիրառում և չենք միանա դրանց։ Մենք պետք է նայենք մեր սեփական շահերին: Եթե բոլորը քանդեն կամուրջները, ո՞վ է խոսելու Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի հետ մեր տնտեսական հարաբերություններն այնպիսի բնույթ են կրում, որ պատժամիջոցների կիրառումն ավելի շատ վնաս կհասցնի Թուրքիայի տնտեսությանը, քան Ռուսաստանի Դաշնությանը։ Մենք հստակ դիրքորոշում ենք ընդունել (պատժամիջոցների հարցում: Դա ընդունված է նաև Արևմուտքում»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր