Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

28 հուն 2022 10:33

Խնայելով Ջհանգիրյանին՝չի հրապարակել ողջ ձայնագրությունը, որտեղ գունեղ արտահայտություններ է օգտագործել Փաշինյանի հասցեին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ջհանգիրյանը Հանրայինի եթերում օրեր առաջ մարտահրավեր հնչեցրեց` ուղղված Ռուբեն Վարդազարյանին՝ թող հրապարակի ողջ ձայնագրությունը, որը մոտ երկուսուկես ժամ է։ Այնտեղ շատ բան իր շահերից չի բխում, եւ, մեր տեղեկություններով,  ձայնագրության ամբողջական հրապարակումը կարող է հենց իր` Ջհանգիրյանի համար կործանարար լինել: Լավատեղյակ աղբյուրը պատմեց, որ զրույցի մյուս մասերում նա ոչ պակաս գունեղ արտահայտություններ է օգտագործել Նիկոլ Փաշինյանի հասցեին:


Վարդազարյանը, ըստ էության, խնայել է նրան՝ դա չհրապարակելով։ Բայց ամենաուշագրավը Հոկտեմբերի 27-ի մասն է: Մեր աղբյուրը չմանրամասնեց, թե ինչ է ասել, իսկ Վարդազարյանը չի պատասխանում զանգերին, որ ուղղեինք այդ հարցը: Ինչ վերաբերում է Ջհանգիրյանին, վերջինս վիրահատվել է, թեեւ եթե կարողանայինք մեկնաբանություն ստանալ, թերեւս կասեր, որ Վարդազարյանին «կտեր» է տվել»:




Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր