Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

28 հուն 2022 13:10

Թիրախը ԱՄՆ–ից և Եվրոպայից ստացված զինամթերքն էր. ՌԴ ՊՆ–ն` Կրեմենչուգի հրետակոծության մասին

Ռուսաստանի ՕՏՈւ–ն հունիսի 27-ին բարձր ճշգրտության զենքով Կրեմենչուգում ոչնչացրել է ուկրաիանական զորամիավորումների համար նախատեսված ամերիկյան և եվրոպական սպառազինության և զինամթերքի անգարները։ Դրանց պայթյունը հրդեհ է առաջացրել մոտակայքում գտնվող չաշխատող առևտրի կենտրոնում։ Այս մասին այսօր հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Բացի այդ, ՌԴ զինվորականները բարձր ճշգրտության զենքով խոցել են ԴԺՀ–ի բնակավայրերը գնդակոծող ՀԿՌՀ–ի ուկրաինական 4 դասակ։
Նշվում է, ԴԺՀ–ի Կիրովոյի և Նիկոլաևի մարզի Զայչևսկոյե շրջաններում հրետանային երկու դասակ է խոցվել։
ՊՆ–ն հայտնում է նաև, որ ՌԴ–ի, ԼԺՀ–ի և ԴԺՀ–ի զորքերը ավելի քան 100 ուկրաինացի զինվորականների և օտարերկրյա վարձկանների են ոչնչացրել Խարկովում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 125-րդ օրը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր