Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

29 հուն 2022 13:17

Էդ ինչպե՞ս է լինում, որ ռուսը թուրքի համար բանակցում տալիս է, հայի համար չի բանակցում, որ տա.Ռուսը կանգնած, ինչի՞ պիտի մեր երեխեքին տանեին

Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Երեւանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Նրանք պահանջում են վերադարձնել իրենց  զավակներին:

Գերեվարվածներից մեկի մայրը՝ Թամար Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ինչի՞ համար տարան մեր երեխեքին, ում համար տարան, ոնց տարել են, թող էդպես էլ բերեն: Ռուսին ենք տվել, թող ռուսն էլ բերի:

Երեկվա հանդիպումը ՌԴ պյուպատոսի հետ ոչ մի արդյունք չի տվել, մեզ արդեն 1,5 տարի օրական մի բան խաբելով ճամփու են դնում: Ինչքա՞ն սպասենք, մենք չգիտենք՝ մեր երեխեքն ինչ վիճակում են էնտեղ: Քաղաքական առեւտուր են անում: Ռուսը կանգնած, ինչի՞ պիտի մեր երեխեքին տանեին: Էդ ինչպե՞ս է լինում, որ ռուսը թուրքի համար բանակցում տալիս է, հայի համար չի բանակցում, որ տա: Թող նույնն էլ էստեղ անի, թե՞ թուրքի հետ ավելի լավ է, քան մեր հայի: Հետո էլ ասում են՝ մենք բարեկամական ազգ ենք: Ի՞նչ բարեկամ:

Մենք էստեղից չենք գնա, մինչեւ հարցին լուծում չտան: Մեր երեխեքի գլխին սարքեցին, տարան տվին, երբ ռուսը կանգնած է եղել: Ինչի՞ պետք է ռուսի կողքից տանեին: Ոնց կազմակերպել տարել են, նույն ձեւ էլ թող բերեն հասցնեն մեր երեխեքին մեզ: Ամեն անգամ երեխուն կանֆետ տլու պես ասում են՝ սպասեք, էս պատոկին կգա, արդեն 5 ամիս ոչ մի պատոկ չի եկել»:

Նա նաեւ հավելեց, որ միայն Կարմիր խաչի միջոցով հեռախոսով 4 րոպե խոսում են ու վերջ. «Ասում են՝ լավ ենք, առողջականը լավ է ու վերջ: Թուրքը կողքը կանգնած, ի՞նչ պետք է խոսենք»:

Մեկ այլ ծնող էլ նշեց. «Մեզ ոչ մի պատասխան չեն տվել կառավարությունից: Եթե մեր երեխեքին ռուս խաղաղապահների մոտից են տարել, բնական է, մենք այստեղ պետք է գանք: Եթե Ֆրանսիան գարանտ կանգնած լիներ, կգնայինք Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Իշխանություններին էլ ենք դիմել, բայց կոնկրետ պատասխան չեն տվել: Անտեղի մարդկանց տանեն պահեն, մարդկային կյանքը քաղաքական առեւտրի առարկա դարձնե՞ն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր