Արտակարգ դեպք՝ Երևանում, երթևեկելու ընթացքում կոտրվել է ավտոբուսի մեջտեղի պատուհանի ապակին          Քարակերտում գայլերը hոշոտել են գյուղացուն պատկանող մոտ 60 գլուխ ոչխար       Սույնով՝ գրավոր, պաշտոնապես հաստատվեց, որ եկեղեցու դեմ գրոհը քաղաքական գործընթաց է և պետությունը ուղիղ է միջամտում եկեղեցու գործերին    

30 հուն 2022 15:30

Ապացույց այն անձնաց համար, որոնք, Աստված մի արասցե, ՀՀ կործանման դեպքում ապաստան կգտնեն այլ տեղ

Քաղաքակիրթ ու ժողովրդավար Արևմուտքի «օրհնությամբ» և ճնշման տակ ոչ պակաս քաղաքակիրթ ու ժողովրդավար Շվեդիան և Ֆինլանդիան Էրդողանական վարչախմբի հետ հուշագիր են ստորագրել այդ երկրների՝ ՆԱՏՕ մուտքի թուրքական արգելքը հաղթահարելու նպատակով, որով փաստացիորեն զոհաբերվել է նույն այդ Արևմուտքում այդքան գովերգվող մարդու իրավունքների սկզբունքը։ Այս մասին Տելեգրամում գրում է իանագետ Վարդն Ոսկանյանը։

«Թուրքիայի կողմից հետապնդվող և սկանդինավյան երկրներում ապաստան ստացած քուրդ հասարակական ու քաղաքական գործիչներն արտահանձնվելու են էրդողանական վարչախմբին, ինչով ևս մեկ անգամ փաստվելու է, որ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները ոչինչ են՝ զուտ շղարշ ու գործիք, եթե դրանք հակասում են աշխարհաքաղաքական շահին։

Սա ևս մեկ ապացույց պետք է լինի այն անձնաց համար, որոնք սին հույսեր ունեն, թե Հայաստանի, Աստված մի արասցե, կործանման դեպքում թշնամուց ապաստան կգտնեն իբր ապահով պայմանական Սկանդինավիաներում, որ նման ապաստան գոյություն չունի․ դաժան է, բայց փաստ, որ այդ դեպքում մեզ բոլորիս ստրկացնելու են, մորթելու, արտահանձնելու, հետապնդելու, ուստի ելքը մեկն է՝ կործանել թշնամուն»,- գրել է Ոսկանյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր