Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռшկոծման երկրորդ ալիքը          Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված       ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը    

01 հուլ 2022 11:09

ՈՒղիղ.«Դիմադրության» շարժման ակցիան՝ Ազգային ժողովի մուտքի մոտ. ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել

«Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա է իրականացնում Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից:


Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել այդ հատվածում: Այդ թվում կարմիր ու սեւ բերետավորներ: Ոստիկանները շթղա են կազմել ու փակել Բաղրամյան պողոտայից դեպի Դեմիրճյան փողոց մտնող հատվածը: 


Հիշեցնենք, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը  Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու եւ Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու օրակարգով այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 11-ին ԱԺ արտահերթ նստաշրջան է հրավիրել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր