Ռուբլին թանկացել է, դոլարն էժանացել, տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 5-ի համար          Հրդեհ է բռնկվել Խնձորեսկ գյուղի Նոր թաղամասի տներից մեկի տանիքում       16.8 մլրդ դրամից Արսեն Թորոսյանը ՍԳԼ-ին տվել է 6.8 մլրդ` մնացածը բաշխելով 26 հիվանդանոցներին. Կոռուպցիայի մաս 1․ «Ժողովուրդ»    

04 հուլ 2022 10:33

Հերթական խայտառակությունը՝20 տարի հետո միմյանց հետ կարող է ամուսնանան հարազատ քույր ու եղբայր, որոնք գաղափար անգամ չեն ունենալու սեփական հարազատական կապի մասին

Սույն թվականի հունիսի 30-ի կառավարության նիստում ընդունվել է որոշում, համաձայն որի արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերն այսուհետ կարող են անհատույց տրամադրվել դրա կարիքն ունեցող զույգերին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:


Նա, մասնավորապես, նշել է. 


«Հերթական մեծագույն խայտառակությունը առողջա(պահության) վայ-նախարար Ավանեսյան Անահիտի կողմից:


Սույն թվականի հունիսի 30-ի կառավարության նիստում ընդունվել է որոշում, համաձայն որի արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերն այսուհետ կարող են անհատույց տրամադրվել դրա կարիքն ունեցող զույգերին։


Նախագիծը մշակվել էր ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության կողմից:


Ըստ որոշման՝ կնքվելու է պայմանագիր կողմերի միջև: Պայմանագրով այն զույգերը կամ ՀՀ սահմանված կարգով ամուսնության մեջ չգտնվող կանայք, որոնք չունեն բեղմնունակ սեռաբջիջներ, հնարավորություն կստանան՝ դրանք օգտագործելու:


Դիցուկ, 20 տարի հետո միմյանց հետ կարող է ամուսնանան հարազատ քույր ու եղբայր, որոնք գաղափար անգամ չեն ունենալու սեփական հարազատական կապի մասին: Դե, իսկ այդպիսի ամուսնության դեպքում գենետիկ ֆոնդի աղավաղման և ոչ առողջ լինելու մասին կլռեմ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր