Տեսանյութ.Բերձորը հանձնում են, Արցախը համարում են Ադրբեջան. բնակարաններն ո՞ւմ համար են կառուցում

«Ռուսաստանն իր վրա մեծ գործ է վերցրել, որ կարող է Ադրբեջանի հետ ցեղասպանություն իրագործելով քշել Արցախի ժողովրդին, անունն էլ դնել, որ ինքը փրկել է հայ ժողովրդին, հետո էլ հայտարարել, թե այնտեղ բոլոր հարցերը լուծել է, պրոբլեմ չկա, փախստական չկա: Մեր իշխանություններն էլ քանի որ ամեն ինչով ենթակա են ռուսական իշխանություններին, չեն ուզում ասել, որ մենք փախստական ենք: Հայաստանի եւ Արցախի ղեկավարները միջազգային հանդիպումների ժամանակ ասում են, որ փախստականներիխնդիր ունենք, բայց մեզ ասում են՝ դուք փախստական չեք: Մեր հանդեպ վերաբերմունքից մենք հասկանում ենք, որ պետական մտածողություն չկա, պետականության հոգսը քաշող չկա»,-ասաց նա:
Հայրյանը նշեց, որ հիմա իրենց ամսական 20 հազար դրամ են տալիս, այն էլ ոչ բոլորն են ստացել, հիմա բանակցությունների արդյունքում, խոսք են տվել, որ հուլիսի 1-ից յուրաքանչյուրին 40 հազար դրամ են տալու, ինչը երեւի թե «ոսկե միջինն» է:
Նա նաեւ նշեց, որ իրենց ասում են, որ Արցախում տուն են տալու. «Եվ դա այն դեպքում, երբ իրենց սիրած Ռուսաստանի ցարը հայտարարում է, որ Արցախի Հանրապետություն չկա, դա Ադրբեջան է: Էնտեղ թափով տներ են կառուցում, ում համար են կառուցում՝ չգիտես: Բայց եթե այսպես քաղաքականությունը զարգանա, ապա ոչ թե էստեղի ժողովրդին պետք է տեղափոխենք Արցախ, այլ մտածենք էնտեղի ժողովրդին բերելու մասին, որովհետեւ ցեղասպանության մսացու են: Ալիեւն ասում է՝ դա Ադրբեջան է, Պուտինն ասում է՝ Ադրբեջան է, Նիկոլն ու Արայիկը չեն ժխտում: Ընդհակառակը, ասում են՝ մեր միջազգային գործընկերները հայտարարել են, որ նշաձողն իջեցրեք, Բերձորը հանձնում են, Արցախը համարում են Ադրբեջան: Բնակարաններն ում համար են կառուցում՝ չես հասկանում: մեզ տուն պետք չի, մեզ պետություն է պետք: Երկու տարի առաջ մենք տուն ունեինք, բայց բանակ չունեինք այդ տները պահելու համար: Թող պետություն ու բանակ կառուցեն, ժողովուրդն էլ մի ձեւ կտեղավորվի»: