Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է          Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել       Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել    

05 հուլ 2022 16:15

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. հայկական հարցերով հանձնախմբի անդամ Բրեդ Շերման

ԱՄՆ վարչակազմը կրկին վերահաստատել է Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնությունն արգելափակող ազատության աջակցման ակտի 907 բանաձևի շրջանցումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, հայկական հարցերով հանձնախմբի անդամ Բրեդ Շերմանը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում իր անհամաձայնությունն է հայտնում որոշման հետ:

«Մենք չպետք է հրաժարվենք 907 բանաձևից և որևէ օգնություն ցուցաբերենք նավթով հարուստ Ադրբեջանին, որը սանձազերծել է ագրեսիվ պատերազմը: Օգնությունը, որը մենք տրամադրում ենք մեծ չէ, բայց կարծում եմ, որ այն կարևոր է դիվանագիտական առումով, ուստի դրա տրամադրումը պետք է դադարեցվի»,- ասել է կոնգրեսականը:

Նրա կարծիքով Արցախում մարդասիրական ծրագրերի համար ամերիկյան օգնությունը պետք է մեծացվի, իսկ Հայաստանին հնարավորություն ընձեռվի կրկին ընդգրկվել «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրում:

«Համաշխարհային բանկը Հայաստանը դասել է միջինից բարձր եկամուտ ունեցողների շարքին: Ես կցանկանայի, որ դա այդպես լիներ, բայց պետք է հաշվի առնենք սարսափելի պատերազմի, կորոնավիրուսային համաճարակի տնտեսական հետևանքները»,- ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր