«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

06 հուլ 2022 15:34

Դիվանագիտական սկանդալ և խայտառակություն. չեն վստահում պրոֆեսիոնալ դիվանագետներին

2022 թվականի հուլիսի 1-ին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում որևէ իրավական և պաշտոնական կարգավիճակ չունեցող Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի կողմից պաշտոնապես նշանակված դեսպան Սերդար Քըլըչի Վիեննայում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

«Ստացվում է, որ մի երկրում պաշտոնապես դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանը, որի նստավայրն Իրանի մայրաքաղաքն է, երրորդ երկրում մասնակցում է մի դիվանագիտական հանդիպման՝ չորրորդ երկրի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով։ Սա դիվանագիտության մեջ թերևս աննախադեպ երևույթ ու խայտառակություն է։ Իր առաքելության վայրը ժամանակավորապես լքող դեսպանը հատուկ հայտագրով (նոտա) տեղեկացնում է դեսպանընկալ երկրի արտաքին գործերի նախարարությանն ու դիվանագիտական կորպուսին՝ ժամանակավորապես բացակայության և նույն կերպ ծանուցում վերադարձի մասին։ Արսեն Ավագյանի պարագայում, նման պաշտոնական ծանուցում ստանալուց հետո, Իրանի արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից կարող է տեղեկանալ, որ իրենց երկրում հավատարմագրված դիվանագետը, այն էլ դեսպանը, գտնվում է ոչ թե իր, այլ երրորդ երկրի մայրաքաղաքում՝ մասնակցելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների։ Սա բազմաթիվ հարցեր առաջացնող սկանդալային փաստ է։

Արսեն Ավագյանը գիտական և գործնական դիվանագիտության առումով Հայաստանի լավագույն թուրքագետներից մեկն է։ Նա փայլուն կերպով տիրապետում է Թուրքիայի պատմությանը, հայ-թուրքական հարաբերությունների մանրամասներին, երկու անգամ՝ 2001-2005 և 2015-2019 թվականներին եղել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչը (նստավայրը Ստամբուլ), հավանաբար, հենց այդ պատճառով է հրավիրվել այդ հանդիպմանը։ Սակայն, եթե Հայաստանի իշխանության և դիվանագիտության ղեկին լինեին բանիմաց և խելամիտ մարդիկ, ապա նա կնշանակվեր ոչ թե Իրանում ՀՀ դեսպան, այլ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացում իբրև Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակում, այլ ոչ թե նաժիշտ՝ անփորձ, անտեղյակ և անպիտան Ռուբեն Ռուբինյանին սպասարկելու համար։

Կիսագրագետ և դիվանագիտության հետ երբևէ որևէ առնչություններ չունեցած Նիկոլ Փաշինյանը չի վստահում պրոֆեսիոնալ դիվանագետներին, իսկ արտասահմանյան առաքելությունների գործուղում է իր կնոջը, թիմակից անպիտաններին, իսկ պրոֆեսիոնալներին կարգում դրանց սպասավոր՝ խախտելով դիվանագիտական սկզբունքներն ու նորմերը, որոնք ոչ մի դեպքում անհետևանք չեն մնում»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր