Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Shacman» բետոնախառնիչը Ջրվեժի ամառանոցներում բախվել է գազատար խողովակներին, սկսվել է գազի արտահոսք       Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Երևան    

06 հուլ 2022 16:17

«Յունիբանկ»-ում տուժածներից մեկը 40 տոկոս մակերեսով այրվածքներ է ստացել, վիճակը ծանր է. բոցը խփել է դեմքին և վերին վերջույթներին

Աշտարակում «Յունիբանկի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունից հետո Այրվածքաբանության ազգային կենտրոն է դիմել 4 տուժած, նրանք բոլորը վերակենդանացման բաժանմունք են տեղափոխվել, մեկի վիճակը ծանր է, մոտ 40 տոկոս մակերեսով այրվածքներ ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Այրվածքաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը:


«Առաջին աստիճանի այրվածքներ չկան, հիմնականում 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներ են, որովհետև անմիջապես բոցը խփել է դեմքին և վերին վերջույթներին: Մյուս հիվանդները 15-20-25 տոկոս մակերեսով այրվածքներ են ստացել: Հիմնական հիվանդների ախտանշաններից ամենակարևորը ինհալացիոն այրվածքներն են, այսինքն՝ շնչուղիների այրվածքները: Փակ տարածքում կրակ է եղել, հետևապես բոցի հետևանքով տեղի է ունենում վերին շնչուղիների այրվածք: Ավելի քիչ այրվածքներ ունեցողներին կհետևենք վերակենդանացման բաժանմունքում, տեսնենք, եթե այլ բարդություններ չլինեն, հնարավոր է 1-2 օրից նրանց տեղափոխենք այրվածքաբանության ազգային կենտրոնի այրվածքային բաժանմունք, մյուսները ավելի երկար կմնան, որովհետև նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Իրականում բոլորի վիճակն է ծանր համարվում՝ հաշվի առնելով ինհալացիոն այրվածքները»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր