Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

14 փետ 2023 12:55

Ազատամարտիկների փողոցի տներից մեկի հրդեհի հետեւանքով վիրավորված քաղաքացիների կյանքին վտանգ է սպառնում, կա մեկ զոհ

Երեւանի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում գիշերը բռնկված հրդեհի հետեւանքով Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված երկու քաղաքացիների վիճակը շարունակում է գնահատվել ծանր, նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին  ասաց Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։


Բաբայանը նշեց, որ նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում են։


«Առայժմ շուտ է վիրահատությունների մասին խոսելը, երբ որ դուրս գան այս վիճակից, արդեն հասկանալի կլինի։ Դեպքից քիչ ժամեր անց բարդ է գնահատելը, թե որ կարգի են այրվածքները, բայց դրանք բավականին խորն են»,- ասաց Կարինե Բաբայանը։


Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 13-ին հրդեհ է բռնկվել Երևանի Ազատամարտիկների փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում։


Հրդեհը մեկուսացվել է փետրվարի 14-ին, ժամը 00։06-ին, մարվել՝ 00։43-ին։


Փրկարարները ննջասենյակի հատակին հայտնաբերել են քաղաքացի Օ․ Մ․-ի (ծնված 1951 թ․) դին, տուժած Վ․ Մ․-ին (ծնված 1978 թ․) դուրս բերել տանից, ում բժիշները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։


Տուժածներ Ա․ Մ․-ն (ծնված 1946 թ․) և Ա․ Մ․-ն (ծնված 1981 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր