Գեղարքունիքի մարզում։բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ», 4 զինվորական տեղափոխվել է ԲԿ          ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին       ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր    

07 հուլ 2022 18:00

Քիմ Քարդաշյանի անձնական ինքնաթիռի 150 մլն դոլար արժողությամբ բարձրակարգ ու թանկարժեք ինտերիերը

Քիմ Քարդաշյանի ոճաբան Դենի Լևին ցուցադրել է հեռուստաաստղի անձնական ինքնաթիռի սրահի 150 միլիոն դոլար (9,5 միլիարդ ռուբլի) արժողությամբ հարդարանքը: Այս մասին հայտնում է The Sun-ը։

Ինքնաթիռի ինտերիերը բեժի երանգների մեջ է՝ բաց գույնի փայտե երեսպատմամբ, կաշվե նստատեղերով, բարձիկներով և տարբեր աքսեսուարներով: Թռիչքի ընթացքում ուղևորներին առաջարկվում է Skims գիշերազգեստ և քաղցրավենիք:

Ինքնաթիռում տեղադրված է լայնէկրան դիսփլեյ՝  Kim Air պատկերանշանով: Նմանատիպ մակագրություն կա նաև սանդուղքի ներքևում գտնվող գորգի վրա։ Ինքնաթիռի դեկորացիայի գունային սխեման կրկնում է Կալիֆորնիայի Կալաբասաս քաղաքի Քարդաշյանների առանձնատան ինտերիերը։

Աղբյուրի համաձայն՝ գործարար կինը տարեկան 200 ժամ գտնվում է օդում: Նույն աղբյուրի համաձայն՝ վառելիքի վրա ծախսում է մոտ 400 հազար դոլար (25,2 միլիոն ռուբլի) և ինքնաթիռների սպասարկման վրա՝ 100 հազար դոլար (6,3 միլիոն ռուբլի):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր