Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

07 հուլ 2022 15:11

ՀՀ-ում առաջին անգամ 21-րդ դարի չափանիշներով գյուղ է կառուցվելու.2020 թ․ թշնամուն է հանձնվել 228 գյուղ ու քաղաք

2020 թ․ թշնամուն է հանձնվել 228 գյուղ ու քաղաք, որից 140-ը հիմնվել էր Հայաստանի Երրորդ Հանրապետության կողմից։ Անդրադառնալով վարչապետի՝ Գործադիրի այսօրվա նիստում հնչեցրած այն մտքին, որ ՀՀ-ում առաջին անգամ 21-րդ դարի չափանիշներով գյուղ է կառուցվելու՝ այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ շեշտելով, որ այդքան հանձնված գյուղերի դիմաց 1 գյուղ սարքելը որպես քաղաքական նվաճում ցույց տալն առնվազն հակաբարոյական է։
***
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ անդրադառնալով Կապսի ջրամբարի շինարարությանը:

Վարչապետը Կապսի ջրամբարի հետ կապված հույս հայտնեց, որ գործընթացները կառավարության պլանավորածով կընթանան:

«Այնտեղ մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ նոր գյուղ ենք կառուցելու: Եվ շատ կարևոր է, որ այս նախագիծը հաջող ընթանա, և մենք 21-րդ դարի գյուղի մոդել կարողանանք այնտեղ ներդնել և քաղաքաշինական նոր մշակույթ բերենք, որը կհամապատասխանի մեր այսօրվա ակնկալիքներին ու պահանջներին»,-ասաց Փաշինյանը:

ՀՀ կառավարությունը 13.3 միլիարդ դրամ կտրամադրի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` երեք խոշոր ծրագրերի իրականացման համար: Մոտ 13.3 մլրդ դրամ գումար կվերաբաշխեն 3 խոշոր բլոկներով ծրագրեր իրականացնելու համար: Այդ բլոկներից մեկը վերաբերում է Կապսի ջրամբարին:

Նախարար Գնել Սանոսյանի տեղեկացմամբ՝ որոշակի գործընթաց կա, փաստաթղթերի ուսումնասիրման փուլում են, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, անհրաժեշտություն կառաջանա կանխավճար տրամադրել շինարարին:

Եվ այսպիսով 3.5 մլրդ դրամ լրացուցիչ գումար հատկացնելու անհրաժեշտություն է առաջացել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր