Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

08 հուլ 2022 11:10

Ո՞րն է Կանադայի իրական նպատակը.դիվանագիտական առաքելությունն է բացում ՀՀ-ում, ինչո՞ւ հենց Հայաստանում, ի՞նչ է իրականում թաքնված դրա հետևում

Կանադան միշտ եղել է արևմտյան երկրներից մեկը, որն առավել ակտիվ էր աջակցում Ուկրաինայում ժողովրդավարության զարգացմանը։ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը նշում է, որ այժմ այդ երկրի ուշադրությունը սևեռվել է Հայաստանի վրա։
Ավելի վաղ Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին հայտնել է Երևանում Կանադայի դեսպանատուն բացելու մասին, ինչը թույլ կտա ամրապնդել երկու երկրների միջև կապերը և ընդլայնել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ուղղված աջակցությունը։
«Ժողովրդավարություն նշանակում է Ռուսաստանի հետ ավելի քիչ կապեր։ Եվ, իհարկե, երբ այդպես է խոսում Կանադայի դիվանագիտության ղեկավարը, ենթադրվում է, հավանաբար, որ ժողովրդավարության աջակցությունը լինելու է նաև Ռուսաստանի նկատմամբ ծայրահեղ դրսևորումով։ Այսինքն` առանձին վերցված` Հայաստանի տարածքում արևմտյան ռեսուրսը կընդլայնվի։ Այս է պատճառը Հայաստանում մեր դեսպանատան նման կոշտ արձագանքը, դեսպանատան, որը սովորաբար զուսպ է վերաբերվում արևմտյան որևէ ակտիվությանը», – նշել է փորձագետը։
Ո՞րն է Կանադայի իրական նպատակը
Օրերս Կանադան հայտարարեց Հայաստանում դեսպանատուն բացելու մասին։ Սա Հարավային Կովկասում հյուսիսամերիկյան երկրի դիվանագիտական առաջին առաքելությունը կլինի։
Մարկեդոնովի խոսքով` Արևմուտքը փորձում է վերաիմաստավորել իր դերը Կովկասում (այդ թվում` Ռուսաստանի զսպման տեսանկյունից) այն պայմաններում, երբ արցախյան կարգավորման հարցում Ռուսաստանի և Արևմուտքի համագործակցության բացառիկ հարթակը (ԵԱՀԿ ՄԽ–ն,–խմբ.) փակուղի է մտնում։
«Բոլորս հասուն մարդիկ ենք, հասկանալի է, որ դիվանագիտական ռեսուրսը զուտ ձևականություն չէ։ Դա և՛ հետախուզական ռեսուրսներն են, և՛ տեղեկատվական ու գրանտային աջակցությունը, և այլն։ Դրանք բոլորը գումարվելու են իրար», – ընդգծում է փորձագետը։
Նա նշում է նաև, որ Կանադան հետխորհրդային տարածքում նորեկ չէ, այն Ուկրաինայի շահերի ջատագովն է։ Հենց Կանադան է առաջիններից մեկը ճանաչել Ուկրաինայի անկախությունը, այսօր էլ ակտիվորեն աջակցում է նրան։ Այն Ուկրաինայից և Ռուսաստանից հետո ուկրաինական բնակչության թվով երրորդ երկիրն է։
Այնտեղ, տարբեր գնահատականների համաձայն, մոտ 1.5 մլն ուկրաինացի է ապրում։ Փորձագետը հիշեցնում է, որ նրանք քաղաքական առումով բավական ակտիվ մարդիկ են և լոբբիստական ձգտումներ ունեն։
Միևնույն ժամանակ Մարկեդոնովը նշում է, որ Կանադան Հայաստան է «մտնում» դրական համբավով, որպես երկիր, որի խորհրդարանի երկու պալատներն էլ ճանաչել են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։
Ինչպե՞ս է Թուրքիան տեսնում իր ապագա հարաբերությունները Երևանի հետ
Վերջին շրջանում ՀարավայինԿովկասում իր ազդեցությունն ընդլայնելու հարցում մեծ հետաքրքրություն է դրսևորում նաև Թուրքիան։
Մարկեդոնովը հիշեցրել է, որ ղարաբաղյան կարգավորումն այն հիմնական հարցն է, որը Ռուսաստանին մտահոգում է կովկասյան տարածաշրջանում։ Փորձագետը խորհրդանշական է համարում, որ ՆԱՏՕ–ի մադրիդյան գագաթնաժողովն անցկացվեց Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի բանակցությունների չորրորդ փուլին զուգահեռ։
«Ավելորդ չէի գերագնահատի հայ–թուրքական կարգավորման ներուժը։ Վերելքը կարող է դառնալ անկում, բայց Կովկասում դիրքերն ամրապնդելու` Թուրքիայի փորձերն ակնհայտ են, և Թուրքիան դա ամեն կերպ ցուցադրում է։ Կարգավորումը դիտարկվում է ոչ թե ալտրուիստական տեսանկյունից, այլ որպես տարածաշրջանում Անկարայի ներկայության ամրապնդման գործիք»,– կարծում է փորձագետը։


ՆԱՏՕ–ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ կապված իրավիճակում Թուրքիայի դիրքորոշումը, անկախ նրանից, որ այն Արևմուտքի բարդ, կամակոր գործընկերներից է, այնուամենայնիվ ներկայացվել էր որպես պրագմատիկ և բանակցելու կարող խաղացողի։ Դա նշանակում է, որ այլ հարցերում ևս կողմերը կարող են համաձայնության հասնել։
Սակայն դա չի նշանակում, որ Թուրքիան վերջնականապես կկանգնի Վաշինգտոնի կողքին։ Անկարան ցույց է տվել միայն որոշակի պահերի ջանքերը համախմբելու իր պատրաստակամությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր