Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռшկոծման երկրորդ ալիքը          Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված       ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը    

08 հուլ 2022 12:49

Կորոնավիրուսը վերադառնո՞ւմ է.Փակ տարածքներում խորհուրդ են տալիս դիմակ կրել

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հորդորել է Վրաստանի բնակիչներին փակ տարածքներում կրել դիմակներ։ Պատճառը, ըստ մասնագետի, կորոնավիրուսային հիվանդության տարածման աճն է։

Երկու շաբաթ առաջ Վրաստանում հայտնաբերվել էր կորոնավիրուսով նոր վարակման 500 դեպք, իսկ հիմա այդ թիվը հասել է 2570-ի։ Գամկրելիձեն ասել է, որ կորոնավիրուսով վարակվածների թվի աճ նկատելի է ոչ միայն Վրաստանում, այլ նաեւ Եվրոպայում ընդհանրապես։

Նշենք, որ հատկապես արագ տարածվում են կորոնավիրուսի օմիկրոն շտամի В.А.4 եւ В.А.5 տարբերակները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր