Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ. Ու մի ողջ հասարակություն սա լսում է՝ հորթի հնազանդությամբ սպասելով իր մորթվելուն          Տիգրան Ավինյանը, ով հայտնվել է ՔՊ-ականների խոշորացույցի ներքո, սկսել է դիտարկվել հավանական մրցակից հենց Փաշինյանին. «Իրավունք»       Արայիկ Հարությունյանն անցնում է հակագրոհի.նրա հոգուն է հասել, և որոշել է բացահայտել իր դեմ ծավալվող հակաքարոզչության բոլոր օջախները.«Հրապարակ»    

09 հուլ 2022 17:15

Տեսանյութ.Իրանը Նախիջեւանի հատվածում պահում է զորքը՝ թուրք-ադրբեջանական հնարավոր բլիցկրիգը խափանելու համար

Իրանական զորքը շարունակում է տեղակայված մնալ Նախիջեւանի հատվածում՝ Սյունիքը կտրելու թուրք-ադրբեջանական հնարավոր բլիցկրիգը խափանելու համար։ «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Նրա արձանագրմամբ՝ Թուրքիան ուզում է ավել ի ակտիվ ներգրավվածություն ունենալ տարածաշրջանում։ Հատկապես 44-օրյա պատերազմից հետո բոլոր նախադրյալներն ստեղծել է, որպեսզի ավելի ազդեցիկ լինի։

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նորից լրացուցիչ լծակ է տալու մեր տարածաշրջան մուտք գործելու համար, այդ թվում՝ նաեւ տնտեսական էքսպանսիայի միջոցով։ Եվ, բնականաբար, այս ամենից Թուրքիան փորձելու է օգտվել, որովհետեւ իր քթի տակ գտնվող տարածաշրջանում տասնամյակներ շարունակ չի կարողացել որեւէ ազդեցություն ունենալ։ Այսինքն՝ Թուրքիայի համար սա նոր դաշտ է, պարարտ հող, որպեսզի մտնի եւ գործունեություն ծավալի, ավելի բարենպաստ միջավայր ձեւավորի իր հարեւան պետություններից մեկում։ Բնական է, որ սա անհանգստացնելու է առաջին հերթին Ռուսաստանի եւ Իրանին»,- հայտարարել է բանախոսը։

Ըստ նրա՝ Իրանը հասկանում է, որ Սյունիքը, որի վրա պարբերաբար ամպեր են կուտակվում, իր արտաքին սահմանն է։ «Եթե մենք կորցնում ենք Սյունիքը, ապա Իրանը կորցնում է արտաքին սահմանը, որը նաեւ Իրանի համար ԵԱՏՄ միակ ցամաքային սահմանն է, որի հետ նա ունի պայմանագրեր, հուշագրեր ստորագրած եւ փորձում է առավելագույնս ինտեգրվել այս կառույցի հետ՝ ազատ առեւտրի ռեժիմով հարաբերությունների մեջ։ Այսինքն՝ Իրանի համար արտաքին սահմանի կորուստը շատ լուրջ գլխացավանք է»,- նշել է Սուրեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ 44-օրյա պատերազմից հետո Իրանն իր զորքերը տեղակայել է Նախիջեւանի հատվածում, որն էլ շարունակում է այնտեղ մնալ, որպեսզի խափանեն թուրք-ադրբեջանական բլիցկրիգը՝ Սյունիքը կտրելու համար։ «Իրանի համար այս տարածաշրջանում ներկա լինելը, նաեւ նշանակում է Թուրքիային հակակշռել»,- ընդգծել է Սուրեն Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր