Պոլսո Հայոց պատրիարքը ոգևորված է․Փաշինյան–Էրդողան հեռախոսազրույցը խաղաղության մեր հույսերը ծաղկեցնող նվեր է
![](https://www.aysor.am/news_images/663/1986733_1/f62cd16a6716a3_62cd16a6716e4.thumb.jpg)
«Թուրքիոյ Նախագահ Վսեմաշուք Էրտողան և Հայաստանի Վարչապետ Մեծայարգ Փաշինեանի միջև կատարուած հեռախօսային զրոյցը եղաւ խաղաղութեան վերաբերեալ մեր յոյսերը ծաղկեցնող տօնական նուէր մը մեր աշխարհին համար, որ վրդովուած է պատերազմի լուրերով: Աղօթող եմ որ թո՛ղ շահին դիւանագիտութեան խաղաղարար միջոցները, եւ ոչ թէ զէնքերը, պատերազմներն ու մահերը: Այս հեռախօսազրոյցը կը մաղթեմ որ պատճառ կը դառնայ որպէսզի բարեկամական նոր էջ մը բացուի հազարամեայ Հայ-Թուրք յարաբերութիւններու մէջ», - նշվում է գրառման մեջ:
Հիշեցնենք` երեկ տեղի է ունեցել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել է երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերը: Կողմերը հույս են հայտնել, որ հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ապագայում կյանքի կկոչվեն: