Օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Մարզերում հուլիսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ:
Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն հուլիսի 14-16-ը կբարձրանա 2-4 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
