Տեսանյութ. Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց.Հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա          Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը       Տեսանյութ.Կիրանցում բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել    

12 հուլ 2022 14:46

Տեսանյութ.Հնարավոր է, որ այլ վայրերում եւս հնչեն կրակոցներ. փոխնախարարը մեկնաբանություն չունի՝ Վայոց Ձորի կրակոցների մասին

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը իրավասու չէ՝ պաշտոնական տեղեկատվություն տրամադրել հայ-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակի մասին։


Փոխնախարարն այսօր այցելել էր ԱԺ, որտեղ լրագրողները փորձել են մեկնաբանություններ ստանալ հանրությանը հուզող մի շարք հարցերի վերաբերյալ։


«Ադրբեջանը նորից կրակել է, այս առումով չունե՞ք բան ավելացնելու, սա տեղավորվու՞մ է խաղաղության օրակարգի շրջանակների մեջ»՝ փոխնախարարը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ։ Լրագրողների հարցապնդումներից հետո միայն կանգնեց ու խորհուրդ տվեց հետեւել ՊՆ պաշտոնական հաղորդագրությանը։


Լրագրողի դիտարկմանը, որ հենց բարձրաստիճան պաշտոնատար անձից են՝ ի դեմս փոխնախարարի, ուզում տեղեկատվություն ստանալ սահմանային վիճակի մասին՝ փոխնախարարը քայլելով հայտարարեց, թե տեղեկատվություն պետք է ստանալ պաշտոնական լրահոսից, այլ ոչ թե փոխնախարարից։


Վերջին շրջանում հակառակորդը կրակոցներ է արձակում նաեւ Վայոց ձորի ուղղությամբ՝ լրագրողի դիտարկմանն ի պատասխան փոխնախարարը պատասխանեց, որ մեր ամբողջ սահմանային բնագիծը փոփոխության է ենթարկվել եւ հնարավոր է, որ այլ վայրերում եւս հնչեն կրակոցներ։


Հաջորդ հարցին, թե թշնամին արդեն մեկ տարի է մեր սուվերեն տարածքում է, ինչո՞ւ դուրս չեք շպրտում, նստել է մեր տան մեջ ու դուրս չի գալիս, փոխնախարարը հեռացավ՝ թողնելով լրագրողի հարցը անպատասխան։


Մանրամասները՝ տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր