Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում Ձեր մի կտոր հողը զիջել, հանուն ՀՀ անկախության․ «Հրապարակ»          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

12 հուլ 2022 15:41

Բոլորը մտածում են, որ պատերազմ լինելու է, բայց տեսնում ենք 2 իրար մերժող մեսիջներ. Եռամսյա հավաքներ են անում, որոնց իմաստն ընդամենը խրամատ փորելն է

Պատերազմից հետո բոլորի համար ակնհայտ էր, որ հաստատված խաղաղությունը բացարձակ անկայուն է։ Բոլորը մտածում են, որ նոր պատերազմ լինելու է, իսկ այս առումով մենք տեսնում ենք երկու իրար մերժող մեսիջներ։ Մի կողմից ասում են, թե Ադրբեջանի կողմից հնարավոր է նոր պատերազմ, մյուս կողմից ասում են, խոսում են ինչ-որ խաղաղության դարաշրջանի մասին։ Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն. եռամսյա հավաքները որպես քաղաքական մահակ» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

«Պարզ ու ակնհայտ էր, որ պատերազմից հետո շատ արագ պիտի փորձեինք վերակազմավորել մեր բանակը, սակայն մենք մինչև հիմա չունենք ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, հիմա ինչի մասին է խոսքը։ Եթե խոսում ենք բանակի վերակառուցման ու նմանատիպ այլ բաների մասին, առաջին հարցը, կարծում եմ, հենց պետի հարցն է։ Եռամսյա հավաքներ են անում, որոնց իմաստն ընդամենը խրամատ փորելն է։ Եթե սա դիտավորյալ անում են թիրախավորված մարդկանց վարժանքներում ներգրավելու համար, ապա սա ինքնին բանակի իմիջին ու վարկանիշին խփոց պրոցես է։ Սա ոչ միայն անիմաստ, այլ բավականին վտանգավոր պրոցես է»,- հավելեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր