ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Չինաստան          Երևանում «Կամազ»-ը մխրճվել է բնակչի տան մեջ, վարորդը տեղում մահացել է       Մինչև մեր ծրագիրը ոչ մեկ Հայաստանում մթերման կայաններով չի զբաղվել, դրա համար մեր գյուղերը ունեն այն վիճակը, ինչ ունեն    

14 հուլ 2022 11:10

Որոնվում է 28-ամյա երիտասարդը , ով Հրազդանի կիրճում սեռական ոտնձգության է ենթարկվել ՌԴ քաղաքացուն

Հուլիսի 6-ին ոստիկանություն է ահազանգել Ռուսաստանի քաղաքացի, 32-ամյա Եկատերինա Ս.-ն և հայտնել, որ այդ օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, իրեն անծանոթ տղամարդը Հրազդանի կիրճում սեռական ոտնձգություն կատարել իր նկատմամբ, տեղեկացնում է shamshyan.com–ը։


Ոստիկանության կենտրոնական բաժնում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։


Նշված արարքի համար հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնում են Երևանում բնակվող 28-ամյա տղամարդուն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր