Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո          10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա       ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին    

14 հուլ 2022 13:10

Գիտեի, որ Ադրբեջան եւ Թուրքիա մուտքս արգելված է, եւ հիմա իմացա նաեւ, որ արգելված է Հայաստան

Սիրելի՛ բարեկամներ, մեծ ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ինձ արգելվել է մտնել Հայաստան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հայաստանում հայտարարվել եմ անցանկալի անձ. իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի  համանախագահ  Մուրադ Փափազյանը:

«Ոստիկանությունն ինձ ուղեկցեց դեպի վերադարձի օդանավ, երբ նոր էի հասել Երեւան, որտեղ իմ մուտքը կասեցվեց եւ անձնագիրս առգրավվեց: Գիտեի, որ Ադրբեջան եւ Թուրքիա մուտքս արգելված է, եւ հիմա իմացա նաեւ, որ արգելված է Փաշինյանի Հայաստան…

Հայաստանի, հայության ու Հայ Դատի համար 40 տարվա պայքարից հետո նման վերաբերմունքի «արժանանալը» ուղղակի ցավ է պատճառում ինձ: Նիկոլ Փաշինյանի այս որոշումը հավելյալ փաստ է, որ նա իրեն տրված պատասխանատության բարձրության վրա չէ: Նա ուժեղ է, երբ իր ոստիկանությունից պահանջում է Հայ Դատի գործչին  վտարել, բայց պատկերացնո՞ւմ եք այս փոքրիկ ղեկավարին Էրդողանի եւ Ալիեւի հետ բանավիճելիս: Ուշ կամ շուտ Հայաստանի ժողովուրդը պիտի համոզվի, որ պետք է ձերբազատվել այս ղեկավարից, որ ամեն ճիգ գործադրում է  Հայաստանը թուլացնելու համար: Սփյուռքը նույնպես հասկանում է: Բայց արդեն ժամանակն է ասելու՝ կա՛նգ առ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Փափազյանը երկար տարիներ Ֆրանսիայում պայքարել է Հայոց ցեղասպանության և Արցախի միջազգային ճանաչման համար` գրանցելով մեծ հաջողություններ:

Փաշինյանական հայատյաց քաղաքականությունը, երկրորդելով թուրք-ադրբեջանական հայատյացությանը, իր թիրախն է դարձրել ոչ միայն Հայաստանն ու Արցախը, այլև Սփյուռքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր