Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի          Ողջաբերդում բախվել են «Kia» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած       Թրամփի վարչակազմը համաձայնել է Օմանում բանակցություններ անցկացնել Թեհրանի հետ    

14 հուլ 2022 16:34

Ադրբեջանը մտադիր է շրջել պատերազմի էջը.Ալիեւը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում հույսեր է կապում Մակրոնի եւ Ֆրանսիայի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հատուկ հույսեր է կապում Մակրոնի եւ Ֆրանսիայի հետ։

«Հարավային Կովկասում ձեւավորված նոր աշխարհաքաղաքական իրողությունը պարարտ հող է ստեղծել կայուն խաղաղության եւ տարածաշրջանային տնտեսական համագործակցության համար»,- ասվում է ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահին ուղղված Ալիեւի ուղերձում։

Ալիեւի խոսքով, Ադրբեջանը մտադիր է շրջել պատերազմի էջը, կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ եւ ստորագրել խաղաղության պայմանագիր։ «Հավատում ենք, որ Ֆրանսիան արժեքավոր ներդրում կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում՝ մեր ներկայացրած՝ միջազգային իրավունքի վրա հենված հինգ սկզբունքների հիման վրա»,- ասված է նամակում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր