Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

16 հուլ 2022 16:20

Համացանցում անհայտ անձինք վարկային բացասական պատմությունը մաքրելու պատրվակով գումար են պահանջում. Ոստիկանությունը զգոնության կոչ է անում

Արցախի ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ևս մեկ անգամ զգոնության կոչ է անում:

Հուլիսի 14-ին Մարտակերտի շրջանի բնակչուհի Ռ.Ա.-ն Արցախի ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է դիմել, որ ս.թ. հուլիսի 11-ին իր ամուսին՝ Ա. Գ.-ի հետ միասին Facebook սոցիալական ցանցի, այնուհետև Viber և Telegram հավելվածների միջոցով Natixis Group կազմակերպությունը ներկայացնող աշխատակիցների հետ ձեռք են բերել 45.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ ստանալու պայմանավորվածություն։

Վարկի ձևակերպման ընթացքում իրենցից պահանջել են MoneyGramm միջազգային փոխանցման համակարգի միջոցով, իրենց կողմից տրամադրված տվյալներով փոխանցել 880 ԱՄՆ դոլար՝ իբր վարկային պայմանագիրը նոտարով հաստատելու համար։
 
Նշված գումարը Ռ. Ա.-ի կողմից փոխանցվելուց հետո հափշտակվել է անհայտ անձի (անձանց) կողմից, ինչի արդյունքում պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս։
 
Ստուգմամբ զբաղվում է Արցախի ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը:
 
Վարչությունը ևս մեկ անգամ զգուշացնում է.

Համացանցում անհայտ անձինք վարկային բացասական պատմությունը մաքրելու և նոր վարկ տրամադրելու պատրվակով պահանջում են գումարներ, որից հետո դրանք խարդախության եղանակով հափշտակում: Խնդրում ենք ցուցաբերել զգուշավորություն, չտրվել խաբկանքի, զերծ մնալ օնլայն հարթակում արագ ձևակերպվող վարկերի և կամ տարբեր պարագաների առքուվաճառքի գայթակղիչ առաջարկներից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր