Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

18 հուլ 2022 15:49

Ռուսաստանը հարյուրավոր զինված և անզեն հետախուզական անօդաչուներ է ուզում Իրանից, կտրամադրի մինչև 300 թռչող սարքեր

ԱՄՆ-ի կարծիքով՝ Իրանը կարող է Ռուսաստանին փոխանցել մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր, որոնք ռուսական բանակը հնարավոր է օգտագործի Ուկրաինայի պատերազմում։ Այդ մասին գրում է The New York Times-ը։

«Անցյալ շաբաթ Սպիտակ տան հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը հարյուրավոր զինված և անզեն հետախուզական անօդաչուներ է ուզում Իրանից՝ Ուկրաինայի պատերազմում օգտագործելու համար, արտացոլում է Մոսկվայի անհրաժեշտությունը՝ լրացնելու մարտադաշտում առաջացած կարևոր բացը և գտնելու կարևոր մարտական տեխնոլոգիաների երկարաժամկետ մատակարար»,– գրում է թերթը։

NYT-ի աղբյուրներն ասում են, որ Իրանը պատրաստվում է տրամադրել մինչև 300 անօդաչու թռչող սարքեր և այս ամիս կսկսի սովորեցնել ռուսներին՝ կիրառել դրանք:

Մոսկվայի համար հրատապությունն այն է, որ անօդաչու թռչող սարքերն օգնում են պայքարել ամերիկյան ՀԿՌՀ-ների դեմ, որոնք սկսել են ժամանել Ուկրաինա։ Թերթի տվյալներով՝ դրանցով հաջողվել է ոչնչացնել Ռուսաստանի Դաշնության մոտ երկու տասնյակ պահեստներ ու հրամանատարական կետեր։

Թերթը նշում է, որ անօդաչու թռչող սարքի հետ կապված խնդիրներ են սկսվել Ուկրաինայում։ Ըստ վերլուծաբանների՝ էլեկտրոնային պատերազմի ռուսական հնարավորությունները չեղարկել են ամերիկյան և թուրքական անօդաչու թռչող սարքերի՝ նախկինում գրանցած հաջողությունները: Բրիտանացի փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանն առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացնում է ուկրաինական ցանկացած հետախուզական անօդաչու թռչող սարք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր