Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը       ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան    

19 հուլ 2022 17:30

«Բայրաքթար» անօդաչուների արտադրողը հերքել է ՌԴ-ի հետ համագործակցությունը, մենք աջակցում ենք Ուկրաինային

Թուրքական «Baykar Makina» ընկերությունը երբեք մարտական անօդաչու թռչող սարքերը չի մատակարարել Ռուսաստանին և հերքում է ապագայում դա անելու հնարավորությունը։ Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը։

«Մենք նրանց ոչինչ չենք մատակարարել կամ չենք տեղափոխել։ Ապագայում եւս չենք անի, որովհետև մենք աջակցում ենք Ուկրաինային»,- ասել է Բայրաքթարը՝ հրաժարվելով Մոսկվայի հետ համագործակցությունից։

Այս ընկերությունն արդեն մի քանի անօդաչու թռչող սարք է նվիրել Կիևին անհատույց (ուկրաինական իշխանությունները նախկինում գնել են թուրքական անօդաչու սարքեր)։ Մոսկվային դրանք մատակարարելու մասին խոսք անգամ չի եղել, սակայն ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը պնդել էր, , թե, իբր, Իրանը մտադիր է Ռուսաստանին փոխանցել մինչև մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր։ Թեհրանը հերքել է այս հայտարարությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր