Լարված իրավիճակ Գյումրիում, մանդատից հրաժարված «Մեր քաղաք»-ի Գյումրու ավագանու անդամը փոշմանել է          ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ծրագրեր են գործարկել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությանը նախապատրաստվելու համար       Հրկիզել են «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող «Honda ENS1»-ը    

21 հուլ 2022 11:01

Բայդենն իր՝ քաղցկեղով հիվանդանալու մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ քաղցկեղով է հիվանդացել շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով: Ինչպես Մասաչուսեթս նահանգում իր ելույթի ժամանակ պատմել է ամերիկացի առաջնորդը, Կլեյմոնտ քաղաքում (Դելավեր նահանգում), որտեղ նա իր մանկությունն է անցկացրել, մեծ թվով նավթարդյունահանող գործարաններ են եղել, սառնամանիքների ժամանակ կարիք էր լինում պատուհաններից «բառացիորեն լվանալ նավթի բծերը»։ Փոխանցում է Ռիա Նովոստին:

«Ահա թե ինչու ես և շատ այլ մարդիկ, ում հետ ես մեծացել եմ, ունենք քաղցկեղ: Եվ ահա թե ինչու երկար ժամանակ Դելավերն ուներ քաղցկեղի ամենաբարձր մակարդակը երկրում»,–ասել է նա:

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հստակեցրել է, որ Բայդենը նկատի է ունեցել մաշկի քաղցկեղի բուժումը, որը նա ստացել է մինչ պարտականությունների ստանձնումը:

Ինչպես ընդգծում է, New York Post պարբերականը, անցած տարի ԱՄՆ նախագահի բժիշկ  Քեվին Օ’Քոննորը հրապարակել է նրա առողջության վերաբերյալ զեկույց, որում չի հիշատակել որևէ օնկոլոգիական հիվանդություն: Նախքան նախագահությունը Բայդենը հեռացրել է մի քանի ոչ մելանոմային մաշկի գոյացություններ, որոնց առաջացումը Օ’Քոննորը բացատրել է նրանով, որ ամերիկացի առաջնորդն իր երիտասարդության տարիներին շատ ժամանակ է անցկացրել արևի տակ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր