Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

21 հուլ 2022 16:32

Տեսանյութ.Եթե համաճարակային իրավիճակը նորից սրվի, սահմանափակումներ կլինեն

Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակով հիվանդացության աճ, ինչը հիմնականում պայմանավորված է դեպի եվրոպական երկրներ ճամփորդություններով։ Այս մասին այսօր՝ հուլիս 21-ին, կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Նախարարությունը համաճարակային իրավիճակը հսկելու եւ հոսպիտալացման ցուցանիշներին հետեւելու համար բոլոր գործքիները կիրառում է։ Քանի վերջին երկու ամսում մենք ունեինք վարակումների բավական ցածր ցուցանիշ, ոչ թե ամենօրյա այլ շաբաթական տեղեկատվություն էինք հրապարակում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ունենք կորոնավիրուսով հիվանդացությունների թվի աճ, ինչը հիմնականում պայմանավորված է դեպի եվրոպական երկրներ ճամփորդություններով։ Մենք կանխատեսում էինք, որ որոշակի ներթափանցում Հայաստանում լինելու է։ Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կհասկանանք՝ այս ալիքը միտված է մարելուն, թե՝ ոչ։ Բոլոր սահմանափակումները կապված են համաճարակային իրավիճակի հետ, եթե հանկարծ համաճարակային իրավիճակը նորից սրվի, ապա սահմանափակումներ կլինեն, բայց հիմա այդ վիճակը չէ։ Մենք արդեն իսկ ունենք մշակված ուղեցույց, թե ալիքի տարածման որ փուլում ինչ քայլեր ենք անելու», - նշեց Ավանեսյանը։

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ երկրում ամբողջապես պատվաստված է չափահասների 45%-ը։
«Պատվաստման երկու դեղաչափերը ստացած քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս մինչեւ սեպտեմբեր ստանալ խթանիչ դեղաչափը։ Չորրորդ դեղաչափը խորհուրդ է տրվում ստանալ միայն խիստ ռիսկային գոտում գտնվող քաղաքացիներին։ Նաեւ կարող եմ խորհուրդ տալ՝ այս պահին բժշկական հաստատություններ այցելելիս դիմակ կրել», - ասաց նախարարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր