Տեսանյութ.Թուրքերը չեն բացառում, որ ռազմական էսկալացիայով կփորձեն մտնել Սյունիք և պարտադրել, որ մենք իրենց խաղի կանոններով խաղանք

«Թուրքերը չեն բացառում, որ ռազմական էսկալացիայով կփորձեն մտնել Սյունիք և պարտադրել, որ մենք իրենց խաղի կանոններով խաղանք»։
«Հիմա Հայաստանում հետևողականորեն տարվում է հակառուսական քարոզչություն, Հայաստանում տարվում է այն աշխատանքը,որ Հայաստանը պետք է դուրս գա ռուսական ազդեցության գոտուց և մտնի արևմտյան, իսկ ավելի ստույգ՝ բրիտանական ազդդեցության գոտի, իսկ բրտանացիները վերջին պահին ասում են՝ մեր նավերը ձեր սարերը չեն բարձրանում , գնացե՛ք կոտորվեք թուրքերի կողմից»,- ասաց Հոխիկյանը։
«Ինչո՞ւ է Ռուսաստանի հետ շահերի համընկնում լինում, որովհետև Ռուսաստանի նպատակներն այս տարածաշրջանում այն են, որ պանթուրքիզմը չհասնի իր հարավային շրջաններ, չհասնի մեր տարածաշրջան»,-ասաց մեդիափորձագետը։ Նրա խոսքով Արևմուտնքն ամեն կերպ փորձում է այս տարածաշրջանն իրենով անել։
Հաճախ ասում են՝ ի՞նչ գործ ուներ այդ թուրքը Երեւանում, բազմաթիվ թուրքեր կան Հայաստանում: Հաճախ եմ ես թուրքերի բռնացնում Երեւանում, Հայաստանի տարբեր մարզերում, հաճախ եմ պետական կառույցներին տեղեկացնում, որ այստեղ այսպիսի մարդիկ կան»,-ասաց նա:
Հոխիկյանը պատմեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ պատահաբար Արցախում բացահայտել են թուրքական ծագմամբ մի լրագրողի, որն Արցախում նկարում էր ամեն ինչ. «Երբ նրա լրագրողական հավատարմագրման քարտը վերցրինք, պարզվեց, որ այդ քարտի ժամկետը լրացել էր 2019-ի հունվարին: Երբ դիմեցինք Հայաստանի համապատասխան մարմիններին, ասացին՝ մենք ենք տվել հավատարմագիր, բայց չեն էլ նայել, որ 2 տարի առաջվա է»:
Հոխիկյանը նկատեց, որ Հայաստանում հաճախակի լինում են թուրք զբոսաշրջիկներ, ինչպես շատ հայեր են գնում Թուրքիա որպես զբոսաշրջիկ ու իրենք էլ են նկարվում, օրինակ ոտքը դնելով Աթաթուրքի արձանի գլխին: