Համեմը ունի հատկություններ, որոնք տարատեսակ հիվանդություններ են բուժում          Ըստ կենդանակերպի նշանների ամենակատարյալ կանանց եռյակը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

23 հուլ 2022 10:49

Թուրքը մեղավոր չէ իր թրքության համար.Ասում են թուրքի հետ պետք է խոսենք, որ չհարձակվի, լո՞ւրջ...

Թուրքը մեղավոր չի, որ թուրք է և իր թրքությունն է անում։ Մեղավոր է այն հայը, որ թուրքի առաջ պոչ խաղացնելով գիշեր ու զօր զիջումներ է քարոզում` կոտրելով սեփական ժողովրդի դիմադրելու ոգին ու կամքը։ Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին գրառում է արել քաղաքագետ Արա Պողոսյանը։

Ըստ նրա՝  մի օր, այդ «եղբայր» դարձած թուրքը պիտի ջարդի հենց այն գլուխները, որոնք այսօր զիջումներ ու թրքասիրություն են քարոզում։

«Չնայած այդ «հանճարեղ» գլուխները կփախչեն այդ ծանր պահին ու ժողովուրդը կրկին կմնա միայնակ` դեմ հանդիման թշնամուն (այդ «հանճարեղ գլուխները» խորամանկ ու նենգ են, ինչպիսին չէին Զոհրապն ու մյուս հայերը, որ զոհ գնացին թուրքական յաթաղանին, հավատալով բարիդրացիության կեղծ գաղափարին)։

Ասում են թուրքի հետ պետք է խոսենք, որ չհարձակվի.

-Լո՞ւրջ, իսկ Ասադի հետ «բարեկամությունը» Էրդողանին խանգարե՞ց, իսկ Բարզանիի հետ բանակցություններն ու համագործակցությունը խանգարե՞ց որ ամիսը մեկ ռազմական գործողություններ սկսի Իրաքյան Քրդստանի տարածքում...

Այս «հանճարեղ գլուխները» առաջինը կթռնեն, եթե իհարկե մնան Հայաստանում` սեփական խաբված ժողովրդի կողքին։

Անդրանիկ Զորավարը նաեւ այսօրվա համար է ասել, որ մի օր թուրքը պիտի նորից ջարդի «եղբյար դարձած» հայի գլուխը...

Թուրքը մեղավոր չէ իր թրքության համար, մեղավորը նյութապաշտ ու ազգադավ հայն է, ու շատ չի ուշանա այն պահը, որ սրանում համոզվեն բոլորը...»,- նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր