Սահմանային գետերի վրա եթե ՀՀ-ն ջրամբարներ կառուցեր Ադրբեջանը ջրի քանակություն կխնդրեր մեզանից. խմելու եւ ոռոգման ջրի սուր պակաս կա այնտեղ

Հայաստանի գետերը պատկանում են Քուռ գետի ավազանին։ Տավուշի մարզով հոսող գետերը՝ Աղստեւը, Քարահանը Ոսկեպարը, Հախումը, նաեւ Դեբեդը(Վրաստանի որոշ տարածքով հոսելուց հետո) միանում են Քուռին։ Դեռեւս մինչեւ 2018-ի իշխանափոխություևնը ծրագիր կար Կողբի եւ Հախումի փոքր ջրամբարների կառուցման, որը թույլ կտար ավելացնել Նոյեմբերյան եւ Բերդ խոշոր համայնքներում ոռոգվող հողատարածքները։ Սահմանային գետերի վրա ջրամբարներ կառուցելու դեպքում Ադրբեջանը, հատկապես ամռանը, ջրի քանակություն կխնդրեր Հայաստանից։
Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, 4 տարում Կողբի եւ Հախումի ջրամբարները չեն կառուցվել։
Ոսկան Սարգսյան