Տեսանյութ.Հերթ «Լարսի» ճանապարհին.Կանխակալ վերաբերմունք վրացի մաքսայինների կողմից, սահմանը թույլատրում են հատել միայն վրացական և թուրքական պետհամարանիշներով մեքենաները
Մի քանի հազար բեռնատար (այդ թվում` հայկական) մնացել են Վրաստանի տարածքում` սպասելով ՌԴ անցնելու իրենց հերթին։ Ruptly-ն հայտնում է, որ դրանցից մի քանի հարյուրը գտնվում են Մցխեթա-Մթիանեթին ճանապարհին («Կազբեկ» անցակետի մոտ)։
Նշվում է, որ վարորդները օրերով սպասում են իրենց հերթին, որոշ մեքենաներ, արդեն երկու շաբաթ է` ճանապարհին են մնացել։ Նրանք դժգոհում են սննդի, ջրի և տարրական պայմանների բացակայությունից։
Բեռնատարների վարորդներից ոմանք այս պատմության մեջ կանխակալ վերաբերմունք են տեսնում վրացի մաքսայինների կողմից, որոնք սահմանը թույլատրում են հատել միայն վրացական և թուրքական պետհամարանիշներով մեքենաներին։ Վարորդ Անդրեյ Նովիրկովի խոսքով` ռուսական, բելառուսական, հայկական համարներով մեքենաները շաբաթներով հերթի մեջ են մնում։
Վարորդ Դավիթ Օհանյանի խոսքով` մեքենաների հերթը միայն աճում է։
«Երբ ես եկա, հերթը 2 կմ էր։ 1 կմ-ն արդեն 10-րդ օրն է` չեմ կարողանում անցնել»,- ասել է Օհանյանը։
Վարորդը հավելել է, որ իր հետևից արդեն 5 կմ-անոց հերթ է գոյացել։
Sputnik Արմենիայի տվյալներով` Վրաստանի տարածքում մնացած տրանպորտային միջոցների 25%-ը հայկական են։
Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին և Խաշուրիի ուղղությամբ բեռնատարները սպասում են Լարսին մոտենալու իրենց հերթին։ Խցանումների հիմնական պատճառը երկու ուղղությամբ ընթացող թեթև մարդատար մեքենաների թիվն է։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Վրաստանի համապատասխան կառույցներից հայտնեցին, որ առաջին հերթին թույլ են տալիս անցնել արագ փչացող ապրանքներով բեռնատարներին, որևէ կանխակալ վերաբերմունք վարորդների նկատմամբ չկա։
Տեսանյութն այստեղ