Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված          ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը       Տեսանյութ.Պատմական բարձր մասնակցությունը ցույց է տալիս, որ Փաշինյանը պարտվում է. Կարապետյանների հայտարարությունը    

25 հուլ 2022 15:52

Մաշկային ախտանիշներ, որոնցից կարելի է թոքերի քաղցկեղ կասկածել

Թոքերի քաղցկեղը սովորաբար ուշ փուլերում է ախտորոշվում, սակայն այս հիվանդությունը, ինչպես հաստատում է բրիտանական բժշկական «medino» ընկերության առաջատար դեղագործ Ջուլիա Գերինին, կարելի է նկատել նաեւ վաղ փուլում եւ ժամանակին դիմել բժշկի:

Ինչպես գրում է Express-ը, թոքերի քաղցկեղի ժամանակ մաշկի վիճակն այնքան էլ հաճախ չի փոխվում։

Սակայն նման նշաններն ի հայտ են գալիս որպես այլ օրգանների վրա քաղցկեղի տարածման հետեւանք կամ որպես բուժման կողմնակի ազդեցություն։

Մասնագետն անվանել է մաշկային այն 6 ախտանիշները, որոնցից կարելի է թոքերի քաղցկեղ կասկածել, եւ կոչ է արել դրանք դիտարկել բուժող բժշկի հետ։

«Մաշկային ախտանիշներ կարող են լինել մաշկի վրա թեթեւ կապտուկների, բարձրացած բծերի, մաշկի դեղնավուն գույնի, ուժեղ քորի, աչքերի շուրջ ցանի եւ դեմքի մի կեսում կանոնավոր կարմրության առաջացումը»,- ասել է Գերինին:

Նրա խոսքով՝ մաշկի չորությունը կամ քորը միշտ չէ, որ վկայում են օրգանիզմում քաղցկեղի առկայության մասին։ Սակայն հիվանդության ավելի լուրջ նշանները (օրինակ՝ արյունով հազ կամ շնչարգելություն) պետք է բժշկին այցելելու պատճառ դառնան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր