«Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ ՀՀ-ի համար և հրաժարվում է քննարկել այդ հարցը․ Էդուրադ Աղաջանյան

«Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ ՀՀ-ի համար։ Կարևոր եմ համարում նշել, որ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԵԽ նախագահի վերջին հանդիպման արդյունքում, երբ Ադրբեջանի նախագահը հանդիպումից հետո հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ՝ հիշատակելով «Զանգեզուրի միջանցքը», ԵԽ նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել։ Այս գործելաոճը նոր չէ, սա առանձնապես չի օգնում կոնստրուկտիվ քննարկումներին, ցավոք մեր հարևանները առանձնանում են նմանատիպ ոչ պատշաճ գործելակերպով։ Հայաստանի դիրքորոշումը այս հարցով չի փոխվել, նման քննարկումներ տեղի չեն ունենում։ Հայաստանը հրաժարվում է նման հարց քննարկել և ի սկզբանե է հրաժարվել»,- ասաց Աղաջանյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է հանդիպեն։
«Վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում, հանդիպումները բավականին հաճախ են և տարբեր ձևաչափերով: Այո՛, որքանով տեղյակ եմ՝ նաև կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց պետք է հանդիպում տեղի ունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև, ժամկետների առումով հստակ չեմ կարող ասել», - ասաց Աղաջանյանը։