«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

26 հուլ 2022 13:54

Հատուկջոկատայիններն այս պահին «Սեքյուրիթի Դրիմ»-ում են եւ ինչ-որ գործողություններ են իրականացնում

Այս պահին ոստիկանության 6–րդ վարչության աշխատակիցները «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում են եւ ինչ-որ գործողություններ են իրականացնում:

Դիմակավորված աշխատակիցները թույլ չեն տալիս, որ լրագրողները մոտենան ընկերության գրասենյակին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության հուլիսի 14-ի նիստում որոշվել էր ստեղծել «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, թե այս որոշմամբ «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է:

«Սեքյուրիթի դրիմ»-ը հիշեցնենք՝ փողոցներում տեղադրված արագաչափերի եւ տեսախցիկների միջոցով արձանագրում էր ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ գործառույթն այժմ իրականացվելու է նոր ստեղծվող ՊՈԱԿ-ի միջոցով, հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքներն էլ մուտքագրվելու են պետական բյուջե։

Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո «Սեքյուրիթի Դրիմը» հաճախ էր հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում, ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսան Զաքարյանը կալանավորվել էր: Նա մեղադրվում է զեղծարարությամբ ավելի քան մեկ միլիարդ դրամ հափշտակելու մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր