Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ          Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել       Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը    

28 հուլ 2022 11:10

Փաստորեն «բայրաքթարներից» այդքան էլ պետք չէ վախենալ, դրանց էլ կարելի է կործանել

Ura.news-ը գրում է, որ թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը «սկսնակ օպերատորների» թիրախներն են։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում հատուկ գործողության մասնակցող ՌԴ ԶՈւ սպան։

«Գործողության սկզբում մեր համակարգերի կողմից բազմաթիվ բայրաքթարներ են խփվել, և ամեն ինչ հաջող է անցել։ Հարյուր տոկոսանոց է ամեն ինչ եղել: Փաստորեն, մեզ համար այլևս դժվար չէ կռվել անօդաչու թռչող սարքերի դեմ, և մենք նույնիսկ կատակով դրան անվանում ենք «սկսնյակ մակարդակ» օպերատորի համար», - ասել է սպան ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

Փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ օպերացիա է իարկանացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապանացիֆիկացման համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով դա հարկադիր որոշում էր, որն անհրաժեշտ էր Դոնբասի բնակիչներին պաշտպանելու համար։ Հակամարտության ընթացքում Ուկրաինան ակտիվորեն օգտագործում է Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր, որոնք Թուրքիան արդեն մի քանի տարի է ինչ մատակարարում է Կիևին։ Ռուսաստանը ևս իր հերթին որոշել է մեծացնել անօդաչու սարքերի արտադրությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր