Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել          Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը       Տեսանյութ.Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը    

30 հուլ 2022 14:23

Դե ֆակտո կատարվում է Ադրբեջանի ևս մեկ կապիտուլյացիոն պահանջ` թշնամուն հանձնելով Բերձորը և հարակից տարածքները. այս ճանապարհի մեծագույն մասն արդեն պատրաստ է շահագործման

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի՝ Հայաստանի տարածքում գտնվող հատվածի (Մ-12/-Տեղ-Կոռնիձոր) վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2022թ. օգոստոսին։  Փաստացի, ՀՀ դե ֆակտո իշխանությունները կատարում են Ադրբեջանի ևս մեկ կապիտուլյացիոն պահանջ` թշնամուն հանձնելով Բերձորը և հարակից տարածքները:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ընթացքում նշել էր․ «Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ»։ Ըստ դե-ֆակտո վարչապետի՝ Բերձորի բնակիչների խնդիրները լուծվում են կառավարության որոշումներով։ Նա «կարծում է», որ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները կլուծվեն Արցախի կառավարության միջոցներով, իսկ Սուս գյուղի վերաբերյալ «այս պահին տեղեկություններ չունի»։ Փաշինյանը հայտնել էր, որ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցք կոչվող հատվածում երթուղու փոփոխության վերաբերյալ կողմերը նախնական համաձայնություն են ձեռք բերել. փոփոխությունը պետք է տեղի ունենա համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և 3 տարվա ընթացքում։


Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող այսպես կոչված «միջանցքի» ավտոմոբիլային ճանապարհի՝ իր տարածքում գտնվող հատվածը պատրաստ է, և մեղադրել ՀՀ դե-ֆակտո իշխանություններին այս հարցում նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։ Ադրբեջանը հղում է կատարում կապիտուլյացիոն փաստաթղթի 6-րդ կետին, ըստ որի «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման նախագիծ…»։ Թշնամական երկիրը ինքնակամ սկսել է կառուցել այս նոր ճանապարհը, որն անցնում է նոր երթուղով՝ կապելով Գորիսի Կոռնիձոր գյուղը Շուշիի Հին Շեն գյուղի հետ՝ այդպիսով շրջանցելով Բերձորն ու հարակից գյուղերը։ Դատելով Ադրբեջանի կողմից պաշտոնապես հրապարակված լուսանկարներից՝ այս ճանապարհի մեծագույն մասն արդեն պատրաստ է շահագործման։
hayaliq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր