Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

04 օգոս 2022 11:49

Տեսանյութ. ԼՂ-ում շփման գծի հատման ցանկացած փորձ պետք է կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, ռուս խաղաղապահներին օժտել ավելի լայն մանդատով

Ակնկալում ենք, որ որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղպահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն: Այս մասին կառավարության նիտին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝անդրադառնալով Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիային.


Իր ելույթում նա նշեց, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեություն առանցքային գործոն են արցախահայության անվտանգության ապահովման համար, և մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը՝ մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման հարցում.


«2020թ-ի նոյեմբերից ի վեր ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ՝ այդ թվում վերջին օրերի իրադարձությունները, հայ հանրության շրջանում առաջ են բերում ԼՂում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր;2020թ-ի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղպահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022թ-ի մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղի գրավումը՝ կրկին ՌԴ խաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը ռուս խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկական և հոգեբանորն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են:


Այս պայմաններում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղապահա օպերացիայի մանրամասների ճշգրտումը, սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե, բայց պետք է խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ ՀՀ-ն դա արել է հենց2020թ-ի նոյեմբերին: Ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված մանդատը գործի իր ամբողջ ծավայով »,-ասաց Փաշինյանը:


Նա նաև շեշտեց, որ անհրաժեշտ է ռուս խաղաղապահներին օժտել ավելի լայն մանդատով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր