Ինչ հնարավորություններ կտա Հրե Ձին 2026 թվականին՝ տարվա ֆավորիտ կենդանակերպի նշաններին          Էդ մարդիկ պետք է կարողանան երկիրը նորմալ ներկայացնել, նորմալ շոր հագնել. Ալեն Սիմոնյանը՝ կառավարության միլիոնավոր պարգևավճարների մասին       Սիրիայի նախագահը հրադադարի համաձայնագիր է ստորագրել քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ​​ուժերի» հետ    

06 օգոս 2022 16:17

Նոյեմբերի 9-ի փաստաթղթում խոսքը միայն ու միայն ճանապարհը Շուշիի մոտից հեռացնելու մասին է, ոչ թե Բերձորը դուրս թողնելու և հայերին Բերձորից հանելու մասին․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում մեջբերելով նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետը՝ ուշադրություն է հրավիրում այն կարևոր արձանագրման վրա, որ այդ կետով չի նախատեսվում Բերձորի հանձնում, այլ՝ միայն Շուշին շրջանացող երթուղու կառուցում։Նախորդ գրառմանս տակ մի քանի մեկնաբանություն եղավ, թե դեռ նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությամբ էր նախատեսված, որ հայերը պետք է Բերձորից դուրս գան ու թե ճանապարհը չպիտի անցնի Բերձորով։
Իրականում՝ ոչ, չկա այդպիսի բան։

Ահա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստից մեզ հետաքրքրող հատվածը.

«Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г. Шушу, остается под контролем миротворческого контингента Российской Федерации.
По согласованию Сторон в ближайшие три года будет определен план строительства нового маршрута движения по Лачинскому коридору, обеспечивающий связь между Нагорным Карабахом и Арменией, с последующей передислокацией российского миротворческого контингента для охраны этого маршрута».

Այստեղ խոսքը միայն ու միայն ճապարհը Շուշիի մոտից հեռացնելու մասին է։ Ոչ թե Բերձորը դուրս թողնելու, ոչ թե հայերին Բերձորից հանելու, այլ Շուշիի մոտով չանցնելու մասին է։

Եւ ակնհայտ է, որ Բերձորը և Աղավնոն շրջանցող նոր երթուղին հաստատել են հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերը (այսինքն նաև այդ կողմերից մեկը՝ Նիկոլը) մինչև ճանապարհի շինարարությունը սկսելը, հակառակ դեպքում չէին սկսի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր