Ադրբեջանի համար ճիշտ ժամանակն է.Բաքուն հասկանում է, որ ՌԴ-ն հավանաբար չի ցանկանա խոշոր զորակազմ նետել Ղարաբաղ, եթե այնտեղ լուրջ պատերազմ սկսվի
![](https://alikonline.ir/media/k2/items/cache/b296cc5d14f26abc2912d6d92e6f261e_L.jpg)
«Ադրբեջանը փորձում է քաղել ամեն ինչ ներկայիս իրավիճակից, երբ Ռուսաստանի ձեռքերը լրիվ կապված են հատուկ ռազմական գործողությամբ Ուկրաինայում: Բաքուն ահա հասկանում է, որ Ռուսաստանը հավանաբար չի ցանկանա խոշոր զորակազմ նետել Լեռնային Ղարաբաղ, եթե այնտեղ լուրջ պատերազմ սկսվի: Դա հնարավորություն կտա Ադրբեջանին վերջնականապես լուծելու ղարաբաղյան հիմնախնդիրը: Ադրբեջանի համար գլխավորն այն է, որ ցույց տա, թե ինքն է ենթարկվում ագրեսիայի հայկական կողմից, թե հայկական կողմը չի կատարում համաձայնությունները, շարունակում է հարձակվել ադրբեջանցիների վրա, և այդ պատրվակով սկսի ռազմական գործողությունը: Եվ քանի որ մեր խաղաղապահ զորակազմն այնտեղ բավական թույլ է քանակական առումով և սպառազինության տեսանկյունից, ոչինչ չի կարողանա դիմակայելու համար: Նրան պարզապես կշրջափակեն և կգրավեն ողջ Լեռնային Ղրաբաղը»,- ասել է փորձագետը: