«Սկզբի համար պետք է թարգել ընդդիմադիր այս կամ այն ուժի առաջնորդին հռչակել միակը, անսխալականը և վերջապես` անքննելին․ Հարությունյան

«Քաղե՞լ ենք դասեր մեր սխալներից. Չեմ կարծում, քայլեր արվու՞մ են պայքարը ինստիտուցիենալ ուղով տանելու համար. Դժվար էլ տարվեն, իսկ ի՞նչ անել. Սկզբի համար թարգել ընդդիմադիր այս կամ այն ուժի առաջնորդին հռչակել` միակը, անփոխարինելին, անսխալականը և վերջապես` անքննելին։
Քանի առաջին քայլը չի արվել նշված լիդերների կողմից, քանի նրանց իրենց թիմակիցները գիտակցաբար կամ ոչ արջի ծառայություն են մատուցում` ոչինչ էլ չի ստացվելու։
Նիկոլն էլ հեռացվելու է ադեկվադ ուժերի կողմից, բայց ոչ շուտ, քան նա դրսի որոշ բևեռների և թշնամու ցանկությունները կբավարարի։
Նիկոլը, անկասկած, հեռանալու է ոչ հեռու ապագայում և իր վաստակած անփառունակ ձևով` հետը տանելով նաև իրականությունից կտրված ընդդիմադիր ուժին կամ ուժերին»,- գրել է Հարությունյանը։