Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

11 օգոս 2022 14:55

Եթե ընդդիմության անհաջող գարնանային ալիքից հետո «Զարթնիր, լաոն» եւ Աղավնոն չեն աշխատում...կարող են և չբողոքել Աղավնոն հանձնելու դեմ

Հասարակությունում համընդհանուր ապատիա է տիրում, որը խորացել է ընդդիմության բողոքների անհաջող գարնանային ալիքից հետո։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում օգոստոսի 11-ին ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։


Նրա խոսքով՝ ընդդիմությունը, այնուամենայնիվ, պետք է շարունակի պայքարը։ «Ընդդիմության խնդիրն այն է, որ փորձեր չի անում։ Արդեն ապրիլ-մայիսին հասկանալի դարձավ, որ բոլորը, ում կարելի էր փողոց հանել միայն «Զարթիր, լաո» կարգախոսով, արդեն դուրս էին եկել։ Փորձեր չեն արվում վերլուծելու, դասեր քաղելու եւ հասկանալու, թե ինչ մեթոդներով պետք է աշխատել հասարակության հետ։ Եթե «Զարթիր, լաոն» եւ Աղավնոն չեն աշխատում, չի նշանակում, թե պետք է ձեռքերը ծալած նստել եւ ասել, թե հասարակությունում ապատիա է։ 2018թ. նույնպես ասում էին, թե բոլորն ապատիայի մեջ են։ Ես այն ժամանակ ասում էի, որ ցանկացած պահի կարող է տեղի ունենալ ինչ ասես, հասարակության վարքը կարող է փոխվել շատ արագ։ Նա կարող է չբողոքել Աղավնոն հանձնելու դեմ, բայց կարող է դեմ լինել գազաբալոնների հետ կապված։ Ընդդիմության խնդիրը հենց այն է, որպեսզի տնտղի հանրային տրամադրությունները»,- նշել է Քոչարյանը։




Բերձորի եւ Աղավնոյի բնակիչներին փոխհատուցելով, փորձագետի համոզմամբ, խնդիրը չի լուծվում։ «Բայց եթե հասարակությանը դա հարմար է, ապա գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունը չի հասկանա, որ հատվել է «կարմիր գիծը»։ Բայց որտե՞ղ է այդ «կարմիր գիծը»։ Ելք միշտ կա, բայց ոչ ոք չի փնտրում։ Ընդդիմությունն այստեղ անելու բան ունի»,- ընդգծել է Կարեն Քոչարյանը։


Նա վստահություն է հայտնել, որ խնդիրն անգամ այնքան էլ քաղաքականության մեջ չէ. հասարակությունում չկան գաղափարներ, անգամ կենցաղային մակարդակով, մարդիկ չեն ցանկանում միավորվել մի ինչ-որ բանի շուրջ, չեն ցանկանում մտածել ինչ-որ բանի մասին, ոչ ոք չի ցանկանում դուրս գալ կոմֆորտի գոտուց։


«Ես արդեն չեմ էլ հասկանում, թե ինչ է հետաքրքրում մեր հասարակությանը։ Բացի ստամոքսը լցնելու հարցերից ինչ-որ այլ խնդիրներ կա՞ն։ Չնայած արդեն կասկածում եմ, որ ստամոքսի խնդիրն էլ չի հետաքրքրում հասարակությանը, քանի որ համընդհանուր գնաճի եւ տարադրամների փոխարժեքների տատանումների ֆոնին ոչ մի բողոք չկա։ Անգամ չգիտեմ, թե ինչ պետք է տեղի ունենա։ Կարծում եմ, որ եթե գան եւ մարդկանց տներից հանեն Երեւանում կամ Սյունիքում, միեւնույն է՝ ոչինչ տեղի չի ունենա։ Անգամ եթե, գլուխներն իջեցնելով, գան ու ասեն, որ տները չայրեն, հանձնեն բանալիներն ու հեռանան, մարդիկ այդպես էլ կանեն։  Բայց ո՞ւր՝ չգիտեմ»,- ասել է փորձագետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր