Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

15 օգոս 2022 15:04

Տուժածների ողջ մնալու հավանականությունը նվազում է, գրեթե զրո է. ՓԾ գնդապետ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում ողջ մնացածներին գտնելու հավանականությունն աստիճանաբար նվազում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ գնդապետ Բագրատ Վարդազարյանը։


«Բոլորիս համար էլ պարզ է, որ ինչքան ժամանակը երկարի, այնքան տուժածների ողջ մնալու հավանականությունը նվազում է, գրեթե զրո է»,– ասաց նա։


Գնդապետը նշեց, ոչ շինության փլուզման վտանգ կա, երկաթբետոնե կոնստրուկցիաներ կան, որոնք պետք է հեռացնեն, որ կարողանան աշխատել։


«Բացի դրանից, երբ տրակտորն աշխատում է, փորում, հնարավոր է` նաև դիակները վնասվեն, փորձում ենք խուսափել նման դեպքերից։ Այն վայրերում, որտեղ գործիքով դժվար է աշխատել, ստիպված ենք լինում հիմնականում ձեռքով աշխատել»,– ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր