«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

24 օգոս 2022 11:30

Գնդապետը հերքում է ՊՆ հերքումը ու պնդում՝ թուրքերը եւս 2 կմ խորացել են ՀՀ տարածքում, ինքն առաջին ահազանգը ՊՆ կառույցներից է ստացել

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը հերքում է ՊՆ հերքումը՝ ՊՆ ներկայացուցիչներին հրավիրելով Ջերմուկից իջնող սարեր՝ ցույց տալու, թե որտեղ են թուրքերը խորացել՝ գրավելով նոր տարածքներ։


Հիշեցնենք, որ Վոլոդյա Հովհաննիսյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսում նշել էր, որ 4 օր առաջ թուրքերը Ջերմուկի սարերով իջել են մոտ 2 կմ ներքեւ դեպի Սիսիան՝ գրավելով նոր տարածքներ։ Ըստ նրա՝ մի քանի սպաներ փորձել են հենակետեր տեղադրել, բայց նրանց հրահանգվել է հետ քաշվել՝ սպառնալով քրեական գործ հարուցել՝ պատճառաբանելով, թե պատրաստ չենք պատերազմի։


«Ամբողջ բանակը գիտի այդ մասին։ Ասել են պրովոկացիա անեք՝ ձեզ կդատենք, կտանք թուրքին՝ կտանեն»,- ասուլիսում հայտարարել էր գնդապետը՝ նշելով, որ այդ մասին իրեն ասել են բանակի սպաներ՝ տարբեր մարզերից։


ՊՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հերքել էին լուրը՝ նշելով, որ այն ապատեղեկատվություն է.


«Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել, զերծ մնալ չճշտված և իրականության հետ աղերս չունեցող տեղեկություններ հրապարակելուց»,- ասել էին ՊՆ-ից։


Վոլոդյա Հովհաննիսյանը կապ է հաստատել «Փաստինֆո»-ի հետ՝ պնդելով իր կողմից ավելի վաղ արված հայտարարությունները։


«Կարդալով հայտարարությունն այն մասին, որ իմ խոսքը, որ ադրբեջանցիները, թուրքերը ոտքով իջել են բարձունքներ և խորացել ՀՀ տարածք, իբրև չի համապատասխանում իրականությանը, վերահաստատում եմ, այն համապատասխանում է իրականությանը, այն ստացել եմ մի քանի աղբյուրներից, ՊՆ-ն շատ լավ տեղյակ է այդ մասին, հետևաբար, ՊՆ այդ հայտարարությունը ազգաբնակչությանը հերթական անգամ ապատեղեկատվություն տալու ստոր մեթոդ է։ Ես վերահաստատում եմ իմ խոսքը, այն մի քանի աղբյուրից է ստացված, եթե իրենք այդքան հետամուտ են ճշմարտության համար, պահանջում եմ՝ ես իրենց ներկայացուցչի հետ գնանք սարը և ես ցույց տամ, թե որտեղ են ադրբեջանցիները խորացել՝ մինչև 2 կմ»,- նշեց Հովհաննիսյանը։


Հարցին՝ արդյո՞ք ձեռքի տակ կան նաև ապացույցներ, փաստական տվյալներ՝ Հովհաննիսյանը նշեց, որ այդ փաստական տվյալներն այն սպաների, տեղյակ մարդկանցից են՝ և Կապանից, և Սիսիանից, և՛ բնակիչներից, որոնք հայտնում են, որ ադրբեջանցիները ոտ-ոտ իջել են և գրավել։


«Բայց ոչինչ, այդ սարերը «ձյան» տակ են, մեզ պետք չեն, կարող են գալ և գրավել»,- հեգնեց մեր զրուցակիցը։


Ինչ վերաբերում է Հովհաննիսյանի այն դիտարկմանը, որ ՊՆ-ն այդ մասին տեղեկացված է, Հովհաննիսյանը պարզաբանեց, որ ինքն առաջին ահազանգը ՊՆ կառույցներից է ստացել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր