Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

25 օգոս 2022 12:30

Տեսանյութ.«Էս ի՞նչ սթրես է Ձեզ մոտ՝ էդ անունը լսելուց». Էդգար Ղազարյանը՝ Պետրոս Ղազարյանին

Հանրայինի եթերում հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը պատասխանում է Պետրոս Ղազարյանի հարցերին: «Ասեք այն քայլերը, որոնք մեզ փրկելու են աղետալի սպառնալիքից»,- հարցրեց Պետրոս Ղազարյանը: «Դրանք բանակցություններն են՝ մյուս երկու կողմերի միջև, որոնք հիմնված են լինելու նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետի կարգավորումների վրա, որովհետև այն սահմանում է, որ Լաչինի միջանցքը պետք է շարունակի մնալ նույն կարգավիճակով, մինչև 2025-ը»,- ասաց Էդգար Ղազարյանը:

«Դուք հիմա մեկը մեկին կրկնում եք իշխանության ասածները»,- արձագանքեց հաղորդավարը:

«Իշխանությունը լսե՞լ եք՝ ինչ է ասում: Իշխանությունը Նիկոլ Փաշինյանն է չէ՞, իշխանություն ասելով նկատի ունեք Նիկոլ Փաշինյանին... 2022-ի օգոստոսի 4-ին Փաշինյանը Կառավարության նիստում հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի...»,- արձագանքեց Էդգար Ղազարյանը:

«Էական չի՝ ես ում ի նկատի ունեմ, էական են Ձեր թեզերը, Ձեզնից պատմեք, ոչ թե Փաշինյանից»,- ընդհատեց Պետրոս Ղազարյանը:

«Էս ի՞նչ սթրես ա Ձեզ մոտ... Էդ անունը լսելուց շատ մի անհանգստացեք»,- արձագանքեց հասարակական-քաղաքական գործիչը:
***
«Դժվար է գտնել մարդ, ով հաշվետու չլինի որևէ մեկին, ես ինքս հաշվետու եմ մի մարդու՝ իմ բոլոր քայլերով, գործողություններով, ծրագրերով. այդ մարդու անունն է Ֆերդինանդ Ղազարյան: Նա իմ հայրն է, ով հիմա ողջ չէ, բայց ես իմ մտքով իմ բոլոր գործողությունները համաձայնեցնում եմ նրա հետ»,- Հանրայինի եթերում ասել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը: Ճշտմանը՝ խոսքը ոչ թե խղճի, այլ քաղաքական գործունեության մասին է, Էդգար Ղազարյանը նշել է․ «Իմ բոլոր գործողությունները, անկախ նրանից, թե ո՞ր ոլորտին են վերաբերում, ես իմ մտքում հաշվետու եմ միայն Ֆերդինանդ Ղազարյանին: Բնության մեջ գոյություն չունի մի մարդ՝ պաշտոնյա, քաղաքական գործիչ, որի հետ ես իմ գործողությունները համաձայնեցնեմ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր