Երևանում «Kia Sportage»-ը գլխիվայր հայտնվել է մայթին, վարորդը և անչափահաս ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց          ՌԴ գրոհած 93 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, բնակելի շենք է վնասվել       9 տարի առաջ այս օրն Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել` ռազմական արկածախնդրության միջոցով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը և հայերի գոյության հարցը վերջնականապես փակել    

26 օգոս 2022 10:17

Ուժայիններին հրահանգված է` կոմպրոմանտներ գտնել Էդգար Ղազարյանի դեմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Նիկոլ Փաշինյանի իշխանությունների կողմից հերթական հրահանգն է իջեցվել ուժային կառույցներին: «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ ուժայիններից պահանջվել է կոմպրոմատներ գտնել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի դեմ: Ինչպես հայտնի է, վերջինս նոր պայքար է սկսել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, եւ պահանջում է նրա հրաժարականը: Եվ, ահա, տեւական ժամանակ է՝ ուժային կառույցները փորփրում են Ղազարյանի՝ մարզպետ, դեսպան, ՍԴ աշխատակազմի ղեկավար եղած ժամանակահատվածը, սակայն որեւէ բան չեն գտել նրա դեմ:


Իհարկե, ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, եւ ուժայինները որոշել են չհանձնվել, ամեն դեպքում ինչ որ բան գտնել Էդգար Ղազարյանի դեմ՝ կատարելով վերադասի հրահանգները: Իսկ մինչ այդ արդեն սկսվել է կեղտոտ արշավը Ղազարյանի դեմ. սոցիալական տիրույթում փորձում են սեւացնել նրան: Անգամ այդ խաղերի մեջ է մտել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:




Վերջինս լրատվականներից մեկի հետ զրույցում նշել է. «Էդգար Ղազարյանը ո՞վ է, որ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հանդիպման, ի՞նչ է իրենից ներկայացնում, կներեք, այդ ոչնչությունը, նա հասարակ սրիկա է, թալանչի, մարզպետ եղած ժամանակ թալանածն էլ Կոմիտասում վեր է ածել անշարժ գույքի»:


Թե ինչ փաստեր ունի Աղազարյանը նման մեղադրանքներ ներկայացնելու համար, անհասկանալի է, բայց փաստ է նաեւ, որ կեղտոտ արշավ է սկսվել նաեւ Ղազարյանի ընտանիքի դեմ: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը չի փոխվում»:


Ամբողջությամբ հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր