Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

27 օգոս 2022 11:00

«էս ամեն ինչը սարքեցիք, հիմա էլ գցում եք մեր վրա՞».Ռուսները փոխանցել են, որ Շուշիի հատվածում թուրքական ստորաբաժանումներ կան.«Փաստ»

Փաստ» թերթը գրում է.


«Այս օրերին հանրային ուշադրության կենտրոնում Բերձորի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են, որոնք վերջին մեկ ամսվա, կարելի է ասել, ամենաառանցքային զարգացումներն էին։ «Փաստ» թերթի տեղեկություններով, դեռևս օգոստոսի սկզբին կառավարությունում թեմայի հետ կապված տեղի է ունեցել փակ խորհրդակցություն, որին մասնակցել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։


Նիկոլ Փաշինյանն այդ խորհրդակցությանը հրավիրել է նաև իր «մերձակա» նեղ թիմին, որին առավելապես է վստահում (ներկա են եղել նաև ՔՊ խմբակցության մի քանի «ամենահավատարիմները»)։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ադրբեջանցիները մտադիր են փակել Բերձորով անցնող ճանապարհը, ինչին ի պատասխան Փաշինյանը հայտնել է, որ ինքը նման տեղեկություն չունի։


Հարությունյանը նաև նշել է, թե իրեն ռուսները փոխանցել են, որ Շուշիի հատվածում թուրքական ստորաբաժանումներ կան, որոնք ցանկացած պահի կարող են փակել Բերձորի միջանցքը, այս կապակցությամբ էլ Փաշինյանն ակնարկել է, որ նմանօրինակ բոլոր հարցերը Արցախի իշխանությունները հստակեցնեն ռուս խաղաղապահների հետ՝ ըստ էության «լվանալով ձեռքերը»։


Թերթի՝ կառավարության աղբյուրը փոխանցում է նաև, որ հանդիպումն անցել է բավական լարված, քպականները տարբեր առիթներով Արցախի իշխանություններին ուղղված տարբեր ռեպլիկներ են հնչեցրել, որին ի պատասխան կոշտ արձագանքել է Վիտալի Բալասանյանը՝ հայտարարելով, որ «էս ամեն ինչը սարքեցիք, հիմա էլ գցում եք մեր վրա»։


Հանդիպումից հետո Հարությունյանը վերադարձել է Արցախ և ռուսական խաղաղապահների հետ բանակցություններից հետո կարողացել է Բերձորի ճանապարհի փակման հարցը մեկ ամսով երկարեցնել»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր