Վտանգներով լի.Ինչպես են Վիվա-Սելլ ՄՏՍ-ի քարտերը հայտնվել ադրբեջանցիների ձեռքին. «Ժողովուրդ»

Վերոնշյալ բջջային համարները «Վիվա ՄՏՍ»-ի կոդով հեռախոսահամարներ են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հետաքրքրվել է, թե արդյոք հեռախոսների քարտի վաճառքը օրինական է եղել: «Փաստ է, որ հեռախոսահամարի գնման դեպքում անձը անձագիր է ներկայացնում, լրացվում են տվյալներ: «Վիվա-ՄՏՍ»-ի աշխատակիցները ստուգե՞լ են, թե ում են հեռախոսահամար վաճառում, ում անունով են գրանցված այդ հեռախոսահամարները». մեր այս պարզ հարցին, սակայն, ՀՀ ԱԱԾ-ն տվել է ակնհայտ ոչ ուղիղ պատասխան՝ միայն կրկնելով նախորդ հարցի պատասխանը. «Ինչպես «ՄՏՍ Հայստան» ընկերությունը, այնպես էլ ՀՀ-ում գործող մյուս բջջային օպերատորները Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին, Ադրբեջանի քաղաքացիներին, ադրբեջանական անձնագրեր ունեցող անձանց հեռախոսահամարներ չեն վաճառել»:
Իսկ թե ինչպես են ադրբեջանցիները դարձել «Վիվա ՄՏՍ»-ի հեռախոսահամարի քարտապաններ, շարունակում է անհասկանալի մնալ: «Վիվա ՄՏՍ»-ին ուղղված մեր հարցումներից հետո ստացել ենք նույն պատասխանը, թե իրենք ադրբեջանցիներին չեն վաճառել հեռախոսահամարներ: Հարցը շարունակում է մնալ առավել արդիական եւ վտանգներով լի. այդ դեպքում ինչպե՞ս է Ադրբեջանի հատուկ ծառայությունը դարձել «Վիվա ՄՏՍ» քարտի տեր. ՀՀ ԱԱԾ-ն հստակ չի պարզաբանում, ինչը շատ հարցեր է առաջացնում: Շարունակելի….
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 31․ 08.22թ համարում։